Խնդրում եմ՝ իմ հեղինակությանը ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն․ Գագիկ Խաչատրյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, դատավորը խոսքի իրավունք տվեց Գագիկ Խաչատրյանին, որն էլ հայտարարեց․
«Ես խնդրում եմ, որ իմ հեղինակությանը ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն։ Ես ինքս գործում եմ օրենքի սահմաններում, ես պետական որեւէ կառույցի հետ երբևիցե չի եղել, որ օրենքը խախտեմ, հիմա նույնպես։ Խնդրում եմ՝ սահմանափակել։ Դատական պրոցեսը կգնա, հետոէ կգնահատեք»։
Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Գագիկ Խաչատրյանը ներկայացել է դատարան ստացիոնար բուժհաստատությունից՝ շտապօգնության ուղեկցությամբ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը կրկին միջնորդություն է ներկայացնելու թույլատրել Խաչատրյանին մեկնել արտասահման՝ անհապաղ վիրահատության ենթարկվելու անհրաժեշտությամբ։