Աշխատանքից ազատվել են Երևանի հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը և մեկ պաշտոնյա
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․
«Հարգելի գործընկերներ,
համայնքային ենթակայության հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ (խմբի դաստիարակի երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ) ցանկանում եմ տեղեկացնել, որ աշխատանքից ազատվել են հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։
Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնեմ, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում (առավել մանրամասն՝ կից հղումով https://shorturl.at/klwC8 ), ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:
Վերը նշվածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այս պահին այսքանն է»:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Աշխատանքից կազատվի ոչ միայն դաստիարակը, այլ նաև մանկապարտեզի տնօրենը
- Հանվի՛, հլը էս գժին նայի…հրելո՞ւն ես սովոր, հրեմ, ընկնես, որ ֆայմե՞ս. դրվագներ թիվ 94 մանկապարտեզից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան