Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցի։
«Կարելի՞ է ասել, որ ձմռանը մնալու եմ «Կրասնոդարում»։ Հնարավոր է, ամեն ինչ կարելի է ասել»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցել Rusfootball.info-ի թղթակիցը։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան