Նոր բացահայտումներ «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքից
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ 19-ամյա Ռուբեն Գ.-ն, ով հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և կասկածվում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Երևանի «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» կրակոցների գործում մասնակցություն ունենալու մեջ: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ռուբեն Գ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաների քննչական բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի քննիչի միջնորդությունը, որով քննիչը պահանջել էր նրա նկատմամբ, որպես խափանման միջոց երկամսյա կալանք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը վերահաստատել է խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և Ռուբեն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկ։
Ավելի վաղ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 4-ին «Աբովյան» բժշկական կենտրոն են դիմել 2 քաղաքացի, ովքեր մասնակցություն էին ունեցել հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ «էրեբունի» թանգարանի հարևանությամբ գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մեջ, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: Քրեական ոստիկանությունում պարզել էին, որ այդ անձինք են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարդան Ս.-ն և 25-ամյա Նարեկ Գ.-ն: Ոստիկանները պարզել էին, որ Վարդան Ս.-ն այդ օրը ժամը 01:00-ից միչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, որտեղ ավտոմեքենա կայանելու հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել իրեն և Նարեկ Գ.-ին:
Նույն օրը պարզվել էր, որ նշված արարքը կատարողներից մեկը եղել էր Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Մ.-ն, ում ոստիկանները հայտնաբերել են Խորենացի փողոցում և տեղափոխել Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Արտյոմ Մ.-ն ազատ էր արձակվել: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր»։
Հարակից հրապարակումներ`
- Աղմկահարույց տեսանյութերի հերոսները ձերբակալվել են․ Ոստիկանություն
- «Ավելներով կռվից» մանրամասներ է հայտնում ոստիկանությունը
- Ոստիկանությունից մանրամասներ են ներկայացրել Երևանում Ուելսի երկրպագուների հետ կապված միջադեպից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները