Թուրքիան չունի «վատնելու» ոչ մի կաթիլ ջուր.Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բնակչությանը հոգ տանել երկրի ջրային պաշարների մասին՝ պարենային անվտանգության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ Թուրքիան չունի մի կաթիլ ջուր, որը կարող է «վատնվել»։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Մինչ այդ Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին կոչ էր արել բնակչությանը մոբիլիզացնել ջանքերը և «զգայուն մոտեցում» ցուցաբերել՝ կապված երկրում ջրի պակասի հետ։
«Մեր երկրի պարենային անվտանգությունը երաշխավորելու ճանապարհը ջրային ռեսուրսների անվտանգ և արդյունավետ օգտագործումն է: Հակառակ տարածված կարծիքի, մենք ջրառատ երկիր չենք»,-երկուշաբթի օրը Անկարայում ասել է Թուրքիայի ղեկավարը:
Ըստ նրա՝ ջրի ամենաշատ կարիք ունեցող ոլորտներն են գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը վճռորոշ կարևորություն ունի. ՀՀ ԱԳ փոխնախարար
- Թուրքիայի իշխանությունները ցանկանում են երկրում 65%-ի գնաճը կրկնակի նվազեցնել
- Իրանցիներն ընդդեմ Թուրքիայի ջրային քաղաքականության՝ բողոք են ներկայացրել ՄԱԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան