Իրանը հայտարարել է, որ Հեզբոլլահը և Համասը կարող են հեշտությամբ զենք գնել Ուկրաինայից
Լիբանանի շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարող են անօրինական ճանապարհով գնել Ուկրաինայում իրենց անհրաժեշտ բոլոր զենքերը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Տեսեք, նախկինում ես կցանկանայի միանգամայն անկեղծ լինել ձեզ հետ, մենք բոլոր հնարավոր աջակցությունն ենք ցուցաբերել Հեզբոլլահին, ՀԱՄԱՍ-ին և Իսլամական ջիհադին՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը և օկուպանտի հետ առճակատման համատեքստում»,- ասել է Աբդոլլահիանը Դոհայի ֆորումում՝ պատասխանելով այդ կազմակերպություններին Թեհրանի աջակցության մասին հարցին:
«Եթե ինձ հարցնեք, թե որտեղից կարող են զենք ձեռք բերել, ապա սև շուկաներից մեկը, որտեղ կարող են դրանք ձեռք բերել, Ուկրաինան է: Շատ հեշտությամբ, առանց մեծ ջանքերի, նրանք կարող են ցանկացած բան ստանալ Ուկրաինայում»,-նշել է Իրանի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ ներկայումս «Հեզբոլլահն» ու ՀԱՄԱՍ-ն ինքնուրույն «կարող են արտադրել անհրաժեշտ զենքերը»։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում 137 մարդու
- Իսրայելական հետախուզությունը ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին գիտեր էսկալացիայից մեկ տարի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին