Խաչատուր Սուքիասյանը լրատվամիջոցին սպառնում է դիմել դատարան
«Ի պատասխան լրատվամիջոցներում տարածված կեղծ տեղեկատվության, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ձեռք բերել «Զվարթնոց» օդանավակայանը՝ հայտնում եմ, որ թե՛ Խաչատուր Սուքիասյանը, և թե՛ նրա ընտանիքը չեն պատրաստվում գնել այն»,-նման հայտաարությամբ է հանդես եկել Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով, սա հերթական կեղծիքն ու զրպարտությունն է Սուքիասյան ընտանիքի հասցեին։
«Քանի որ կեղծ լուրը հրապարակող Oragir.News-ի հետ կապ հաստատել չի հաջողվում, կոչ ենք անում հերքել իրենց սուտ լուրը, հակառակ դեպքում մեր իրավաբանները կդիմեն դատարան»,-հայտնում է նա։
Հիշեցնենք, որ Oragir.News-ն այսօր գրել էր՝ Խաչատուր Սուքիասյանի սիրտը օդանավակայան է ուզում։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը չի բավարարվում ունեցածով։ ՔՊ-ական պատգամավորի սիրտը հիմա էլ «Զվարթնոց» օդանավակայանն է ուզում։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Սուքիասյանն այս մասին տեղեկացրել է օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին և առաջարկել խելամիտ գնով վաճառել այն՝ հասկացնելով, որ հակառակ դեպքում այլ զարգացումներ կլինեն։
Նշենք, որ սա Խաչատուր Սուքիասյանի առաջին քայլը չէ ոլորտում։ Սուքիասյանին է պատկանում «Flyone Armenia» ավիաընկերությունը։ ՔՊ-ական պատգամավորն իրենով է արել նաև օդանավակայանին վառելիքի ու սննդի մատակարարումը»,-գրել էր աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները