ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Վաղարշակի Մնացականյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։
Հանձնաժողովից հայտնում են՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Աշոտ Վաղարշակի Մնացականյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։
Ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինս նիստին չի մասնակցել։
Հիշեցնենք, որ նա ՔՊ ցուցակում 97-րդն էր։