Երբվանի՞ց են մասնավոր բանկերը դարձել ՀԿ-ների գրասենյակների հարցերով «տեսչական մարմին. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Բանկում հրաժարվել են նորաստեղծ ու նոր գրանցված ՀԿ-ի համար հաշիվ բացել, (ի թիվս այլ պատճառաբանումների) ասելով, թե «գրասենյակի հասցե չունեք, կայք չունեք»։
Ինչպե՞ս պետք է ՀԿ-ն գրասենյակ վարձակալի, եթե չունի բանկի հաշիվ։ Ընդհանրապես, ո՞վ ասաց, որ ՀԿ-ն պետք է գրասենյակ ունենա։ Եվ երբվանի՞ց են մասնավոր բանկերը դարձել ՀԿ-ների գրասենյակների հարցերով «տեսչական մարմին»։
Կամ ինչպե՞ս պետք է ՀԿ-ն կայք պատվիրի, հոսթինգ գնի, հետո էլ այդ կայքի սպասարկման համար վճարի, եթե չունի բանկի հաշիվ։
Անցյալ տարի էլ ընկերս ՀԿ էր գրանցում, հաշիվը բացելիս բանկում պահանջել էին, որ իրենց ապագա ծրագրերը գրավոր նկարագրի։ Ապագա, գրողը տանի, ծրագրերը!
Ու սրան զուգահեռ ամեն ինչ ստիպողաբար փոխում են անկանխիկի։
Այս ի՞նչ աբսուրդ է»։
Հարակից հրապարակումներ`
- Գործ ունենք բռնապետության հետ․ Վրթանեսյան
- Կարեն Վրթանեսյան. Կարգին մարդկանց միավորելը շատ ավելի դժվար է
- Կարեն Վրթանեսյան. Պատրաստ եմ անվճար դասավանդել Արցախի պետական համալսարանում