Քաղաքական 18:13 11/12/2023 Հայաստան

Ադրբեջանն Արցախում ոչնչացնելով հուշարձանները՝ խեղաթյուրում է Արցախի բնակավայրերի ինքնությունն ու ինքնատիպությունը. Ավանեսով

«Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ն օրեր առաջ ահազանգել էր՝ Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Հիմա էլ թշնամի երկիրը շինարարության նպատակով Հադրութում ապամոնտաժում է  հին շինությունները։

Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովի հետ, թե ի վերջո ո՞ւր է տանում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությունը և մինչև ո՞ւր կարող է հասնել այդ քաղաքականությունը։

Panorama.am- Որևէ նոր տեղեկություն ունե՞ք Հադրութում հայկական շենքերն Ադրբեջանի կողմից ոչնչացնելու մասին։

Հովիկ Ավանեսով-Այո, օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ որոշում է  կայացված շինարարական աշխատանքներ իրականացնելու շրջանակներում Հադրութ քաղաքի հին շենքերը հիմոնվին քանդել։ Հստակորեն ընդգծեմ, որ սա Ադրբեջանի պետական ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումներից մեկն է։ Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը շինարարական աշխատանքների պատրվակով Արցախի պատմաճարտարապետական արժեք ներկայացվող շենքներն ու կառույցները հիմնովին կամ մասնակի քանդում է կամ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների, խաչքարերի մասունքներն օգտագործում շինարարական աշխատանքների մեջ։ Բազմաթիվ նման ահազանգեր ենք ստանում։

Դրա վառ ապացույցն է վերջին ժամանակաշրջանում Կովկասյան ժառանգության պաշտպանության («Caucasus Heritage Watch») միջազգային կազմակերպության արբայնակային լուսանկարները, որտեղ հստակորեն երևում է Շուշիի գերեզմանոցների տարածքով ճանապարհ անցկացնելու փաստը։

Հադրութի շենքերը քանդելու մասին այս պահի դրությամբ որևէ այլ նոր տեղեկություն չունենք, հետևում ենք։ Նոր տեղեկատվության ու փաստերի արձանագրման դեպքում մենք անմիջապես հրապարակում ենք դրանք հայերեն և այլ լեզուներով։

Panorama.am-Ընդհանրապես, Ձեր կարծիքով, թշնամի Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացումը մինչև ո՞ւր կարող է հասնել՝ նաև ընդհուպ եկեղեցիների ոչնչացո՞ւմ, թե՞ կբավարարվեն խաչքարերը ջարդելով, եկեղեցիների վրայի խաչերը հանելով, արձանագրությունների վերացնելով...

Հովիկ Ավանեսով-Անշուշտ, Ադրբեջանը օկուպացված Արցախի տարածքում փորձում է  հայկական հետքը վերացնել։ Վարվող քաղաքականությունը դա է ապացուցում։ Սա արվում է  պետական մակարդակով։ Ալիևը 2020 թվականի պատերազմից հետո օկուպացված Հադրութում եկեղեցու մոտ կանգնած հրահանգ էր տվել ոչնչացնել հայկական եկեղեցիների արձանագրությունները՝ նշելով, իբր թե հայերը հայաֆիկացրել են այսպես ասած աղվանական մշակութային ժառանգությունը, ինչը, բնականաբար, իրականության հետ որևէ աղերս չունի։

Նման քաղաքականությամբ ոչ միայն Հադրութում, այլ ողջ օկուպացված Արցախում ոչնչացվում է  պատմամշակութային ժառանգությունը կամ տարբեր շենք-շինություններ, որոք նաև պատմական արժեք են իրենցից ներկայացնում, այդպես խեղաթյուրում են Արցախի բնակավայրերի ինքնությունն ու ինքնատիպությունը։ Սա ևս կարևոր հանգամանք է, որին պետք է ուշադրություն դարձնել։

Հստակորեն նշենք, որ Ադրբեջանը կանգ չի առնելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մասնագիտացված կառույցները միայն արարողակարգային բնույթի հայտարարություններ են անում։ Թեև կան նաև հասեցական հայտարարություններ, որ Ադրբեջանը  մշակութային ժառանգություն է  ոչնչացնում, անհապաղ պետք է դադարեցվի նման գործելաոճը, բայց քանի որ  Ադրբեջանն իր այդ գործեալոճի համար որևէ պատասխանատվության չի ենթարկվել, նաև պատասխանատվության չի ենթարկվել ռազմական հանցագործությունների համար, նման իրավիճակի եք ականատես լինելու։

Յուրաքանչյուրս անելիք ունենք այս հարցում՝ պարբերաբար խոսելու ու ահազանգելու  հուշարձանների ոչնչացման բոլոր դեպքերի մասին։ Պետք է նաև Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ մեր ունեցած արժեքավոր նյութերը տարածել՝ բարձրացնելով իրազեկվածությունը նաև միջազգային մակարդակում։

Արդեն ասացին՝ Ադրբեջանը կանգ չի առնելու իր այս քաղաքականությամբ, փորձելու է  օկուպացված հայկական բնակավայրերում ամբողջությամբ վերացնել հայկական հետքը.  որոշներն աղվանականցվում կամ ուղղափառացվում են, իսկ այն, ինչը չի տեղավորվում այդ տիրույթում, ոչնչացնում են կամ կանգնած են ոչնչացման վտանգի առաջ։

Անգամ աղվանական ներկայացված հուշարձանները, որոնք, ընդգծում եմ, որևէ աղերս չունեն իրականության հետ, կեղծ քարոզչական թեզերից է, զերծ չեն մնում վանդալիզմի դեպքերից։
Այս ամենի դեմն առնելու, որոշակիորեն ազդելու համար հստակ ռազմավարություն է անհրաժեշտ և դրա կարևոր քայլերից մեկը հենց ակադեմիական գրականությունը պարբերաբար վեր հանելն ու հրապարակելն է։ 

Ադրբեջանի նպատակը հայկական հետքի վերացնում է տարածաշրջանում։ Սա է հենց ադրբեջանական խաղաղության օրակարգը, փորձում են այսպես ցույց տալ, որ հայերը տարածաշրջանում որևէ առնչություն չունեն, հայերը տարածաշրջանում քաղաքակրթական արժեք չեն ստեղծել, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Փաստն այն է, որ Ադրբեջանի՝ հայկական հուշարձանները վերացնելու քաղաքականությունը հակառակն է ապացուցում, որ հայերը հսկայական քաղաքակրթական արժեք են ստեղծել, որը ոչ միայն հայկական, այլ համաշխարահային քաղաքակարության մաս է կազմում։

Panorama.am- Շնորհակալություն վերլուծելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:28
Լքված Louis Vuitton պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}