ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու մասին հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու գրությունը ստացա. Փաստաբան
«Ստացել եմ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գրությունը»,-տեղեկացնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նրա փոխանցմամբ, որպես վարույթ չնախաձեռնելու հիմք նշվել է, թե իբր իր ներկայացրած հաղորդումը հանցագործության վերաբերյալ տեղեկություններ չի պարունակում, դրանք ընդամենն փաստաբանի մտահոգություններն են:
«Հիշեցման կարգով նշեմ, որ հաղորդումս վերաբերել է հետևյալ հանգամանքներին.
1. «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, որի սեփականատերերն, ըստ ԶԼՄ-ների անհայտ են (մեկ այլ լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն հետախուզման մեջ են), ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ից ձեռք բերել՝ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը:
2. Ազգային անվտանգության ծառայությունն առաջին անգամ գործարքի կնքման վերաբերյալ տվել է բացասական կարծիք, քանի որ տեսել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, իսկ երկրորդ անգամ, չգիտես, թե ինչու տվել է դրական կարծիք, ինչի հիման վրա ՀՀ-ում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը հանձնվու է անհասկանալի անձանց:
3. Ըստ կարգի, գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը կարող է փոխանցվել միայն այնպիսի ընկերության, որն ունի կապի ոլոևտում փորձառություն: Սակայն Կիպրոսում գրանցված՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, ոչ միայն կապի ոլորտում չունի փորձառություն, այլ գրանցվել է 2022 թվականին ու անհասկանալի է, թե ինչով է զբաղվում:
Հիմա ինքներդ գնահատեք, սրանք իմ մտահոգություննե՞րն են ընդամենը, թե՞ հանցագործության մասին վկայող փաստական տվյալներ։
Վարույթ չնախաձեռնելը բողոքարկվելու է»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞վ վստահություն ներշնչեց «ՄՏՍ Հայաստանի» բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունը. պարզաբանում է ՀԾԿՀ նախագահը
- Պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ. «ՄՏՍ Հայաստան»-ի գործարքի հետքերով
- Իրական սեփականատերը հայտնի է, բայց ես չեմ ասի հիմա, թե ով է. Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին
- «ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան