Չհարկվող գործունեության քողի տակ թուրքական ապրանքներ են ներմուծվում Հայաստան.Նաիրի Սարգսյան
Պարզվում է, որ Հայաստանում կա տնտեսական գործունեության տեսակ, որ մեր հանրապետությունում առկա բավականին խիստ հարկային դաշտում չի հարկվում, բայց նման գործունեությունն կարգավորող օերնսդրական նորմերն ունեն բազմաթիվ խնդրահարույց կետեր։ Panorama.am-ը հիմնահարցը պարզաբանելու համար դիմեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին:
Ն. Սարգսյան-Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները նախկինում կոչվում էին ընտանեկան ձեռնարկատիրություններ, բայց 2018 թվականին փոխվեց, դարձավ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և շրջանակն ընդլայնվեց։ Այդ ժամանակից սկսած մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողներն ազատված էին բոլոր տեսակի հարկերից։ Դրանում ներառաված էին գործունեության հետևայալ տեսակները՝ առևտուր, արտադրություն, ծառայություն, բայց այնտեղ հատուկ շետված էր՝ բացառությամբ գիտական, փորձակոնստրուկտորական, լաբորատոր և լաբորատոր-փորձարարական գործունեության տեսակները։ Վերջերս՝ եթե չեմ սխալվում անցած տարի, արտադրականը դուրս եկավ դրանից, բայց մնացին Երևան քաղաքից դուրս առևտուր իրականացնողները, որոնք ուենեն մինչև 24 մլն դրամ շրջանառությունը։
Այստեղ ինչն է անտրամաբանականը և աբսուրդը։ Ցանկացած երկիր տնտեսական կառուցվածքը գծելուց, նվազագույն բանը, որ պետք է անի՝ արտադրությունը կառուցելն է, առևտրի վրա երբեք չի կարելի տնտեսություն կառուցել։ Հիմա մենք ստիպեցինք օրենքով, որ այստեղ արտադրություն իրականացնողները՝ կլինի կիսաֆաբրիկատներ, գյուղատնտեսական գյուղմթերքի վերամշակում, կոմպոտներ, խմիչքներ և այլն, դրանք բոլորը գան հարկային դաշտ, քանի որ իրենց տված փաստաթղթերն այլևս խոշոր ընկերությունները չէին կարող ծախս չհամարել, կամ ավելացված արժեքի հարկ չտալ, որ հաշվանցեն։
Վերջիններիս բերեցին հարկման դաշտ, որոնք դարձան ոչ մրցակցային և փակման եզրին են, բայց Երևան քաղաքից դուրս առևտուր իրականացնողները դեռևս մնում են ազատված հարկերից, ինչը ստիպում է նրանց, որպեսզի հարկման շրջանառությունը թաքցնեն, ինչը ստիպում է նրանց առանց փաստաթղթի ձեռքբերումներ իրականացնենց։
Այստեղ խոշոր կամ մատակարարող ընկերությունները կանգնած են լուրջ խնդիրների առաջ, քանի որ ՊԵԿ օպերատիվ վարչությունն հսկողություն է իրականացնում տեղափոխող ապրանքի վերաբերյալ և և առաքիչները, որոնք մատակարարում են իրականացնում, իրենց բառապաշարով ասած, հաճախ տուգանքի մատերիալ են դառնում։ Այդ մարդիկ տուգանվում են, բայց չեն կարողանում փաստացի փաստաթուղթ տրամադրել։
Երկրորդ՝ լինում են դեպքեր, երբ կարգոներ ասվածը ներմուծում են կիլոգրամներով, տարբեր անվանումներով և այլ ձևով ապրանքատեսակներ, օրինակ, Թուրքիայից և կարող են ներմուծել որոշակի տեքստիլ, տրիկոտաժային հագուստային ապրանքներ՝ կիլոգրամի անվան տակ, որոնք մատակարարվում են առանց փաստաթղթի և այս մարդիկ շահագրգռված են առանց փաստաթղթի թուրքական ապրանքի վաճառքն Երևան քաղաքից դուրս իրականացնեն, բայց տեղականը չվաճառեն։ Բայց սա տնտեսական հիմնավորում և նպատակ էլ չունի, բացի քաղաքական որաշակի էլեկտորատի նպատակի, այլ նպատակ չի կարող այն հետապնդել։
2018 թվականից այս կողմ բոլոր փակ և բաց քննարկումներում, հրապարակային շատ ենք խոսել դրա մասին, որ այսպիսի կարգավորում ուղղակի չի կարելի։ Պետական այն մարմիններում, որտեղ քննարկումներ են անցկացվել, հաճախ համաձայնվել են, բայց՝ ուղղակի բանավոր ու վերջ, բայց թղթի վրա որևէ փոփոխություն չունենք։
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց
- ՊԵԿ-ը 11 ամսում ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
- Ոչ ռեզիդենտ առցանց կազմակերպություններն ակտիվանում են հարկային դաշտում. ՊԵԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան