Նախարարությունների շենքի դիմաց բազմաթիվ սևբերետավորներ բերվեցին
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից քիչ այն կողմ գտնվող նախարարությունների շենքի դիմաց, որտեղ այսօր բողոքի ակցիա են իրականացնում ձկնաբույծները, բազմաթիվ սևբերետավորներ բերվեցին։
Նրանք շարք կազմեցին շենքի դիմաց՝ ցուցարարների առջև փակելով մուտքը, որտեղ գտնվում էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանը։
-Ի՞նչն է խանգարում, որ մոտենաք բողոքի ակցիայի մասնակիցներին,-լրագրողների հարցն անպատասխան մնաց։
-Ասել էիք, մեկ շաբաթից կընդունեք,-հիշեցրեց լրագրողը։
-Ոնց ասել եմ, ընենց կանեմ,-արձագանքեց Սիմիդյանը։
Հիշեցնենք՝ ձկնաբույծները բողոքում են օրենսդրական փոփոխություններից, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան