Չինաստանի նոր գլխացավանքը. Գնանկումը զսպել չի լինում
Մինչ աշխարհի շատ կենտրոնական բանկեր փորձում են զսպել գնաճը, Չինաստանը պայքարում է գների անկման դեմ:
CNN-ը գրում է՝ սպառողական գների ինդեքսը նոյեմբերին տարեկան կտրվածքով իջել է 0,5%, ինչը ամենամեծ անկումն է երեք տարի առաջ համավարակից։ Նման տվյալներ հրապարակել է Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոն։
Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գնանկման տեմպն արագացել է, ինչի հետևանքով Պեկինը ստիպված կլինի խթանել պահանջարկն ու գների նվազումը կանխելու հրատապ գործողություններ ձեռնարկել։
Տվյալները հրապարակվեցին այն բանից հետո, երբ Չինաստանի քացաքական գործիչները բարձրաձայանեցին հարկաբյուջետային և դրամավարկային աջակցությունն ուժեղացնելու մասին, որպեսզի խթանեն աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունը, որը պայքարում է անշարժ գույքի ճգնաժամի, երիտասարդության բարձր գործազրկության դեմ:
Չինաստանը այս տարվա մեծ մասի ընթացքում պայքարել է ցածր գների դեմ, որոնք պայմանավորված են անշարժ գույքի շուկայի անկման և թույլ ծախսերի հետ:
Աղբյուրը հիշեցնում է, որ գնանկումը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության համար, քանի որ սպառողները և ընկերությունները հետաձգում են գնումները կամ ներդրումները՝ գների հետագա անկման ակնկալիքով: Դա իր հերթին կարող է ավելի դանդաղեցնել տնտեսության շարժն ու ստեղծել արատավոր շրջան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան