Վերջին 10 օրում մի քանի բեռնատար է Լարսից հետ վերադարձվել՝ հիմնականում բանջարեղեն.Վահան Հակոբյան
Արտահանողներից շարունակվում է տեղեկություններ ստացվել, որ Վերին Լարսի անցակետում հայկական բեռների համար շարունակվում են որոշակի խոչընդոտներ ստեղծվել։ Ըստ տնտեսվարողների՝ արտահանվող նույն ծագման ապրանքի, նույն խմբաքանակի 8 բեռնատարարերից 6-ին թույլ են տալիս անցնել անցակետով՝ 2-ին՝ ոչ։
Panorama.am-ն խնդիրը պարզաբանելու համար դիմեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանին։
«Այս պահին պատկերը փոխվել է, հսկողությունը բավականին թուլացել է, բայց դեռ իրականացվում է։ Փչացող ապարնքների նմուշառում է իրականացվում, փորձաքննության է ուղարկվում և եթե կարանտինային վիրուսներ է հայտնաբերվում, բեռը հետ է վերադարձվում։
Բեռների հիմնական՝90%-ը անցնում է։ Հիմանկանում խիստ խախտում ունեցող բեռներն են հետ վերադրաձնում։ Այս պահին մի քանի բեռնատար ունենք, որոնց հետ են վերադարձրել, մանցած բոլորին բաց են թողել։
Վերջին 10 օրվա մեջ մի քանի բեռնատար է հետ վերադարձվել՝ հիմնականում բանջարեղեն են եղել՝ լոլիկ, բիբար»,- հայտնեց Վահան Հակոբյանը։
ՍԱՏՄ հանրության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց. «Նախկինում ԵԱՏՄ շրջանակներում միայն փաստաթղթային ստուգում էր իրականացվում, ներկայում մոտեցումը որոշակի փոփոխություն է կրել, սննդամթերքը ստուգվում է, բայց եթե խախտում հայտնաբերվում է, ամբողջ խմբաքանակը հետ չի վերադարձվում։
Իրականությունն այն է, որ մենք ընտրանքային ստուգման արդյունքում 8 բեռնատարարեում չենք հայտնաբերել կարանտինային վնասատու, իսկ ՌԴ համապատասխան ծառայությունը 2-ի մեջ հայտնաբերել է։ ՌԴ-ի կողմից ուժեղացված հսկողություն իրականացնելուց հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե ստուգման ժամանակ 7-8 բեռնատարից բաղկացած խմբաքանակից միայն մեկի մեջ է կարանտինային վնասատուն հայտնաբերվում կամ՝ երկուսի, ապա ոչ թե ամբողջ խմբաքանակը հետ ուղարկվի, այլ միայն տվյալ բեռնատարը։ Մենք երաշխավորում ենք, որ բոլոր բեռները կստուգվեն, ՌԴ-ն էլ թող ստուգի և խնդիր ունեցող բեռնատարը հետ ուղարկեն, ոչ թե ամբողջ խմբաքանակը։ Այդ հարցում հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել»։
ՍԱՏՄ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ հետ վերադարձված բեռները կրկնակի ստուգվում են Հայաստանում և եթե հաստատվում է կարանտինային վնասատուն, ապա այդ բեռը ոչնչացվում է՝ չբացառելով նաև, որ տնտեսվարողը հետ եկած բեռը չներկայացնի ՍԱՏՄ, այլ այն ինքնուրույն ոչնչացնի։
Հարակից հրապարակումներ`
- Երկու շաբաթ առաջվա խնդրահարույց բեռները Վերին Լարսով անցնում են համեմատաբար հեշտ. Panorama.am-ին հայտնեց Քերոբյանը
- Նույն ծագման մրգով գեռնված 8 բեռնատարերից 2-ին Լարսում արգելել են մտնել ՌԴ. Հարություն Մնացականյան
- Բաբկեն Պիպոյան. ՍԱՏՄ-ն պետք է հասկանա, որ դատարկ խոսքեր ասելով խնդիրները չեն լուծվում
- ՍԱՏՄ հայտարարությունը կիսահղի լինելու մասին է․ Բաբկեն Պիպոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին