Դոնալդ Տուսկն ընտրվեց
Լեհաստանի սեյմի պատգամավորները դեկտեմբերի 11-ին կայացած նիստում ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին։ Տուսկի օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը։
Բի-Բի-Սի-ն գրում է, որ Լեհաստանի կառավարությունը գլխավորում է ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը ոչ միայն իր երկրի ներսում. հինգ տարի Տուսկը եղել է Եվրոպական խորհրդի ղեկավարը, ինչ-որ առումով՝ «Եվրոպայի նախագահ»:
Տուսկի իշխանության գալով վերջ է դրվում պահպանողական «Օրենք և արդարություն» կուսակցության իշխանությանը։
Հիշեցնենք, որ Տուսկը ղեկավարել է Լեհաստանի կառավարությունը 2007 թվականի նոյեմբերի 16-ից, մինչև 2014 թվականի սեպտեմբերի 22-ը։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից Եվրոպայի Խորհրդի նախագահն է եղել հինգ տարի։