Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
«Մենք ողջունում ենք Երևանիև Բաքվի փոխադարձ համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Մենք ողջունում ենք նրանց համաձայնությունը ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց բանաձևով փոխանակելուն, ինչը նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է լրացուցիչ հաշտեցման հնարավորությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին»,- այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական «խաղաղության» պայմանագրի ժամկետներին, ապա Զախարովան նշեց, որ այն պետք է որոշեն կողմերը:
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել մեր գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման հարցում։ Նման փաստաթուղթը կոչված է վստահելի հիմքեր ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասաց Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան