ՔՊ-ական պատգամավորի առաջարկած օրինագծով՝ կարելի է չծառայել բանակում, հետո հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել. Ավետիսյան
«Խնդիրը կա, բայց բերված լուծումն իրականում ավելի խորքային է»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Ըստ նրա, սկզբունքային խնդիրն այստեղ հետևյալն է. «Իրականում առաջարկվում է մի սողանցք, հնարավորություն, որով կարելի է չծառայել, հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել։ Այդ պարտքի կատարումը կատարել փողով։ Սա է իրականում»։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ առաջարկվող լուծումը սկզբունքորեն հակասում է Հայաստանի սահմանադրական կարգին։
«Իրականում մենք սոցիալական պետություն ենք սոցիալական արդարության հիմքով։ Չի կարելի ասել, որ եթե անապահով ես, փող չունես, ապա դու պետք է ունենաս այս ելքը՝ կամ դատվես, կամ հայրենիքի առջև ծառայությունդ կատարես, իսկ եթե ունես փող՝ վճարիր փողն ու անցիր առաջ։ Սա նաև բարոյական և համամարդկային արժեքներին է դեմ՝ խոսքը սոցիալական արդարության, հավասարության ու հանրության համերաշխ զարգացման մասին է։ Չի կարելի նման ֆունդամենտալ հակասոցիալական քաղաքականությունը բերել օրենքի մակարդակ։
Այս նախագծով՝ չունես գումար, հետևաբար կամ դատվես, կամ պարտադիր զինվորական ծառայության գնաս, կամ երկուսը միասին, եթե ունես գումար, ապա ազատված ես ու կարող ես այդ կոմֆորտից օգտվել»,- ասաց Թ.Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից:
Հարակից հրապարակումներ`
- Այս նախագիծը որոշակի ժամանակավրեպություն ունի. Սեյրան Օհանյան
- Այսօրվա 18 տարին չլրացածը կմտածի՝ մինչև 27 տարեկանը խուսափի բանակից, ապա գումարի դիմաց ազատ արձակվի. Մանուկյան
- Օրենքի նախագիծը ոչ թե բանակում չծառայելու հնարավորություն է տալիս, այլ չդատապարտվելու. Հայկ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան