2.2 մլն զբոսաշրջիկի մեծ թիվը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոնով. Մեխակ Ապրեսյան
«Զբոսաշրջիկների մեծ թիվը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոնով, երբ շուրջ 60 % այցելությունները ՌԴ-ից են, բայց նաև կատարված աշխատանքի արդյունք է»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան՝ մեկնաբանելով Վիճակագրական կոմիտեի տարածած տվյալներն, ըստ որի Հայաստան է այցելել արդեն 2.2 մլն զբոսաշրջիկ։
Ապրեսյանի խոսքով՝ չնայած դժվար իրավիճակին նման ցուցանիշներ են ապահովվում, բայց կորոնավիրուսի և պատերազմի հետևանքներն ամենշատն իր վրա վերցնում է հատկապես զբոսաշրջության ոլորտը։
«Մենք դեռևս պահպանում ենք մեր դիրքերը և այն, որ համաշխարհային շուկայում դեռևս աճ ենք արձանագրում, խոսում է այն մասին որ զբոսաշրջիկն իրեն ընդունված, ապահով է զգում Հայաստանում»,- արձանագրեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ ։
Նրա խոսքով, նույն աշխարհաքաղաքական գործոնով էլ պայմանավորված, որ դեռ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն վերականգնման փուլ չի մտել։
«Հատկապես մեր նպատակային շուկա հանդիսացող շատ երկրներից՝ եվրոպական, ասիական շուկաներից մեր զբոսաշրջային ընկերությունների գործընկեր ընկերությունները խիստ զգուշավոր են Հայաստան զբոսաշրջային խմբեր ուղարկելու առումով»,- տեղեկացրեց Ապրեսյանը՝ հայտնելով որ այդ միտումը պայմանավորված է նրանով, որ այդ ընկերությունների երկրների պետական մարմիններիր պաշտոնական կայքերում հայաստանը հիմնականում ներկայացված է կարմիրով, այսինքը, որպես ոչ անվտանգ երկիր։
Հարակից հրապարակումներ`
- Երևանն այն քաղաքների թվում է, որտեղ ռուս զբոսաշրջիկները կանցկացնեն Ամանորը
- Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. Վահան Քերոբյան
- Ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով Հայաստան է ժամանել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ.Սիսիան Պողոսեան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան