Այդ դաշտերը կառուցվել են ոչ թե մանկական-պատանեկան ֆուտբոլի զարգացման, այլ սպանելու համար.Արթուր Սողոմոնյան
«Բերդավանում մենք մասնաճյուղ ունենք, որտեղ ՀՖՖ-ն ֆուտբոլի դաշտ է կառուցել և վերջինիս թույլտվաությամբ մենք այնտեղ մի մարզում անցկացրեցինք, բայց ստացանք երկու վնասվածք»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկի» սեփականատեր-նախագահ Արթուր Սողոմոնյանը՝ անդրադառնալով մասսայական ֆուտբոլի զարգացման նպատակով ՀՖՖ-ի կառուցաց ֆուտբոլի դաշտերի որակին։
Նա հայտնեց, որ ստիպված հեռացել են այդ դաշտից և մարզման վերադարձել հողի վրա։
«Այդ դաշտերը կառուցվել են ոչ թե մանկական-պատանեկան ֆուտբոլի զարգացման համար, այլ այն սպանելու»,-ասաց Արթուր Սողոմոնյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ ֆուտբոլի դաշտերը կառուցվել են բետոնին, որի վրա արհեստական խոտածածկույթ է փռած, բացակայում է նաև ռեզինի միջնաշերտը և երեխան, երբ խաղի ժամանակ ընկնում է այդ բետոնին, վնասվածք է ստանում։
Արթուր Սողոմոնյանը հայտնեց, որ չգիտի, թե ինչ գումարներ են դուրս գրվում այդ դաշտերի կառուցման համար, բայց արդյունքն անբավարար է, այն դեպքում երբ ընդունված ստանդարտներով պետք է լինի փափկացնող տարբեր շերտեր, նաև՝ մանրացրած խճի։
«Փյունիկի» սեփականատեր-նախագահը հայտարարեց, որ ՀՖՖ-ն 5 անգամ ավելացրել է մանկական-պատանեկան ֆուտբոլում մարզիչ աշխատելու համար նախատեսված լիցենզիայի արժեքը, որը կսպանի Հայաստանում այդ մասնագիտությունը։
«Պրոֆեսիոնալ աստիճանակարգում լիցենզին արժի 5 մլն դրամ, նախկինում 1 մլն էր»,- ասաց Սողոմոնյանը և հայտնեց, որ այն շատ ավելի թանկ է, քան Վրաստանում և Ռուսաստանում, այդ պատճառով հայ մասնագետներին ուղարկում են այդ երկրներ՝ լիցենզավովելու։
«Փյունիկի» սեփականատեր-նախագահը նաև հույս հյատնեց, որ ՀՀ ֆուտբոլի մինչև 17 և 21 տարեկանների թիմերը շատ վատ են խաղում, առաջինը 3 տարվա ընթացքում ունեցած բոլոր միջազգային խաղերը պարտվել է իսկ երկրկրորդը վերջին մրցաշրջանում միայն մեկ խաղ է հաղթել։
Հարակից հրապարակումներ`
- ԲԿՄԱ-Փյունիկ․ մեկնարկային կազմեր
- «Փյունիկ»-ը դաշտ է դուրս եկել «Միասին Արցախի հետ» գրառմամբ սպորտային շապիկներով
- «Փյունիկ ՖԱ»-ն ՀՖՖ-ից պահանջում է չեղարկել հակաֆուտբոլային որոշումը
- «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկվել է