Դավիթ Սայադյանի սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է
Ավագ-լեյտենանտ 26-ամյա Դավիթ Սայադյանի սպանության գործով դատարանը բավարարել է սպանությունն առերևույթ կատարած 29-ամյա Գ․Հ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը, անձը կալանավորվել է։ Այ մասին հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում դեկտեմբերի 10-ին մի խումբ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած վեճի ընթացքում կատարված դանակահարությունների և դրա հետևանքով 26-ամյա Դ․ Սայադյանի սպանության և 27-ամյա մեկ երիտասարդի միջին ծանրության վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով դատարանը բավարարել է նշված հանցավոր գործողությունն առերևույթ կատարած 29-ամյա Գ․Հ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և անձը կալանավորվել է։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ով (սպանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։
«Ձերբակալվել է նաև վերջինիս՝ նույն միջադեպին մասնակից եղբայրը։ Քրեական վարույթով նախաքննությունն ակտիվորեն շարունակվում է»,-հայտնում են ՔԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանի սպանության մեջ կասկածվող երկրորդ եղբայրն է ձերբակալվել
- Ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանի սպանության գործով մեկ անձ ձերբակալվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները