Խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ. Էդմոն Մարուքյան
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, վերջնական նախագիծ չկա»,-հայտնել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ:
Նա հույս է հայտնել, որ պայմանագրի տեքստը կվերջնականացվի հունվարին սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը համաձայնվել է գնալ այդ հանդիպմանը։
Մարուքյանը հայտարարել է, թե սխալ տպավորություն կա, թե ԱՄՆ-ում, Բրյուսելում կամ Մոսկվայում ընթացող բանակցություններում երրորդ կողմերը երաշխավորող են:
«Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորված լինի, դրանում պետք է նշվեն բոլոր պայմանները կողմերի միջև վեճի առաջացման դեպքում»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Երևանը չի հստակեցնում՝ կա արդյոք Ղարաբաղի վերաբերյալ դրույթ խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում
- Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
- Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. Բորել