Բաքվից հայ գերիների վերադարձի հետ կապված, ենթադրում եմ, կան որոշակի կազմակերպչական հարցեր. Խանդանյան
«Կա բանակցային որոշակի տրամաբանություն և գործընթաց։ Շատ կարևոր է, որ բանակցությունները կրկին չվերադառնան զրոյական կետի։ Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների և տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսափում է դրանից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգաավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ վստահությունը, տրամադրվածությունը բխում է իրողությունից։
«Հարթակների հետ կապված մենք նշել ենք, որ Հայաստանի համար առաջնայինն այն է, որ սկզբունքները պահպանվեն այն հարթակներում, որտեղ տեղի կունենան բանակցությունները. սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականության ճանաչում, ճանապարհների ապաշրջափակումը՝ յուրաքանչյուր երկրի սուվերենության ներքո։ Այս սկզբունքների պահպանության դեպքում մենք չենք տարանջատում հարթակները»,- ասաց նա։
Սարգիս Խանդանյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. «Եթե բոլոր այն սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանը բարձրացնում է ու որոնց շուրջ, ըստ էության, եղել է համաձայնություն, վերահաստատվեն ու տեղ գտնեն խաղաղության համաձայնագրում, ապա դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն տեխնիկայի հարց է»։
Նրա խոսքով, առաջարկներն ու խմբագրումները, որոնք վերջին անգամ Հայաստանն ուղարկել է Բաքու, եթե այդ տեսքով խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնություն լինի, չի բացառվում, որ տարեվերջին կնքվի պայմանագիրը։
«Բայց թե գործնականում ինչպես կդասավորվեն հանգամանքները, պետք է սպասել», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին, թե ինչո՞ւ են ուշանում գերիների վերադարձը, արդյո՞ք խնդիրներ են առաջացել ու Ադրբեջանը հետ է կանգնել նախապես արած հայտարարությունից, Ս.Խանդանյանը պատասխանեց. «Չէի ուզի կոնկրետ ժամետներ նշել, տրամաբանությունն այն է, որ շատ մոտ ժամանակահատվածում պետք է տեղի ունենա գործընթացը։ Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պարտավարությունից։ Դա գրավոր ստանձնած պարտավորություն է, ներկա ժամանակով, որ Ադրբեջանը վերադարձնում է 32 գերիների։
Ենթադրում եմ, որ կան որոշակի կազմակերպչական հարցեր, որոնք ընթացքի մեջ են, պետք է ակնկալենք, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա»։
Նա նշեց, որ գերիների այս խմբի վերադարձից հետո Բաքվում շարունակելու են մնալ հայ ռազմագերիներ, ՀՀ շարունակելու է աշխատանքները, որպեսզի այս մարդիկ ևս վերադառնան Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Լիահույս ենք, որ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին. Ալեն Սիմոնյան
- Ինչու գերիների փոխանակություն սկսվեց. Քաղաքագետ
- Գերիների վերադարձը ժամերի, օրերի հարց է. Սարգիս Խանդանյան
- Անհայտ կորածի հայր. Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի
- Ադրբեջանը հրապարակել է ազատ արձակվող հայ ռազմագերիների անունները
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
- Գերիների թեման դրոշակ սարքելն իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին