Միրզոյան. Կարևորել ենք Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ընդլայնումը
«Պատրաստակամություն ենք հայտնել ձեռնարկելու գործուն քայլեր մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման ներկա դինամիկան պահպանելու և օրակարգի ընդլայնման ուղղությամբ»,-հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը Երևանում Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Միրզոյանի խոսքով, ասուլիսին նախորդած հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ։
«Բացի ընդլայնվող քաղաքական երկխոսությունից, կարևորել ենք երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ինչպես նաև թիրախայաին ոլորտներում սերտ համագործակցության ներուժի առավելագույնս օգտագործումը»,-ասել է նա՝ ընդգծելով երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի շոշափելի հնարավորությունները։
Նա նշեց, որ ՏՏ ոլորտը մեծապես կապված է գիտության և կրթության ոլորտների հետ։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայությունն ամրապնդելուն ուղղված քայլերին։
«Տարածաշրջանային կայունության համատեքստում կարևորել ենք Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ընդլայնումը, և իհարկե, առաքելությանն Էստոնիայի մասնակցությունը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը