Վերջին պահին անունները փոխեցին. Վիգեն Էուլջեքյանի կին
Գերությունից վերադարձածների՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակում չկա լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի անունը։ Մինչդեռ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ վերադարձողների մեջ է լինելու նաև Վիգենը։
Նրա ընտանիքն էլ նոր է իմացել, որ Վիգենը հայրենիք վերադարձողների թվում չէ։
«Վերջին պահին անունները փոխեց»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վիգենի կինը՝ տիկին Լինդա Էուլջեքյանը։
Այլ հարցերի պատասխանելու նա ի վիճակի չէր. «Անհանգիստ ենք հիմա այդ լուրից»։
Ավելի վաղ տիկին Լինդան ամուսնու վերադարձի մասին լուրերին արձագանքել էր X-ի (նախկին՝ Թվիթեր) իր միկրոբլոգում. «Սպասում եմ նրա ձայնը լսելուն. Թող դա շուտ լինի»։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյան Շուշի է տեղափոխվել 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ։ Նա գերեվարվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ անց, երբ լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ մեքենայով Բերձորով գնացել է Շուշի՝ անձնական իրերը վերցնելու։
Մարալը նույնպես գերեվարվել էր։ Լիբանանի կառավարության ջանքերի շնորհիվ 2021 թվականի մարտին նա ազատվել է գերությունից։ Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
- Գերությունից վերադարձողների առաջին լուսանկարներն ու տեսանյութերը
- Հայ գերիները հատել են Հայաստան-Ադրբեջան սահմանը, գտնվում են Հայաստանի տարածքում
- Գերիների փոխանակմանն ընդառաջ լուսանկարներ են հրապարակվել Ղազախ-Իջևան սահմանից
- Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր
- Անհայտ կորածի հայր. Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի
- Բաքվի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. կինն ահազանգում է