Նախագիծ. փոփոխություններ ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած կազմակերպությունների կողմից, և բոլոր ուսուցիչները՝ անկախ իրենց հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ատեստավորված:
Առաջարկվող փոփոխություններով վերանայվելու են վերապատրաստումների իրականացման մեխանիզմները. նախատեսվում է դրանք իրականացնել առավելագույնը չորս մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքի հիման վրա, այդ թվում՝ առարկայի իմացության:
Ըստ այդմ՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կգնահատվի ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում՝ ինքնաշխատ եղանակով, հարցաթերթիկի միջոցով։ Ուսուցիչը կիրականացնի ինքնագնահատում, իսկ տնօրինությունը դասալսումների միջոցով կորոշի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը: Էլեկտրոնային հարթակում կձևավորվի ուսուցչի մասնագիտական կարիքի վերաբերյալ տեղեկանք, որով էլ ուսուցիչը կմասնակցի համապատասխան մոդուլով վերապատրաստմանը:
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:
Յուրաքանչյուր մոդուլից մասնակցելով բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների՝ ուսուցիչը պետք է հավաքի առնվազն 9 կրեդիտ, որն էլ հիմք կհամարվի նրա ատեստավորման համար:
Ատեստավորման համար պահանջվող կրեդիտները՝ իր մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան, ուսուցչը կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում:
Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլը ևս նախագծով սահմանված է:
Նոր նախագծով առաջարկվում է առարկայի իմացության կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստման իրականացման գործառույթը վերապահել տվյալ առարկայի մասնագիտական որակավորում շնորհող բուհին, մասնագիտական մյուս կարիքների բացահայտման դեպքում՝ համապատասխան մոդուլի համար երաշխավորված կազմակերպությանը։
Կախված ուսուցչի աշխատանքային փորձից՝ տարբերակված են նաև վերապատրաստման եղանակները: Սկսնակ ուսուցիչների համար այն կլինի առկա ձևաչափով, իսկ աշխատանքային ավելի մեծ փորձ ունեցող ուսուցիչների համար կարող է իրականացվել հեռավար կամ հիբրիդ ձևաչափով:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 23-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչներով 2 տարի բոլոր կառույցներին դիմում ենք, խնդրում, իրենք մեզ ուղղակի չեն լսում. Շողեր Բաբայան
- Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ
- Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող անձանց ցուցակները
- Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
- Ժաննա Անդրեասյան. Կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին