«Իմ երեխու երկրորդ ծնունդն է»․ արթիկցի Կոստանյան Նարեկի հայրը սպասում է որդուն
Հայաստան վերադարձած 32 ռազմագերիներին հարզատները սպասում են Մուրացանի հոսպիտալի մոտ։
Խծաբերդից գերեվարված արթիկցի Կոստանյան Նարեկի հայրը տեղեկացրեց, որ Կարմիր Խաչի միջոցով ամեն ամիս կապ են հաստատել և խոսել են որդու հետ։
«Թուրքի ձեռին երեխեն ինչ կարա պատմի»,- ասաց նա։
Գերիների վերադարձի մասին տեղեկացել է համացանցից։
«Իմ երեխու երկրորդ ծնունդն է։ Երեք տարի չենք տեսել, միայն լսել ենք» Մինչև իրեն տեսնելը ես երեք անգամ կսաղանամ ու կմեռնիմ , մինչև տուն կհասնենք»,- հավելեց նա։
Մուրացանի կենտրոնական հոսպիտալի գերեվարված Արսեն Վարդանյանի մայրը նույնպես նշեց, որ իր որդու վերադարձի մասին տեղեկացել է համացանցից։
«Ինտերնետով էսօր ենք տեսել, դեկտեմբերի յոթին կառավարությունը պաշտոնական հայտնել է, ըդիգ հերիք չէ մեզի, էլ ինչ հանդիպում բդի էղներ, ինչ իմաստ ուներ հանդիպումը կամ բան։ Ես մեր կառավարությունից շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ, մեր կառավարության պես մեկէ էս վախտ է եղել»,– ասաց ռազմագերու մայրը։
Լրագրողները հիշեցրեցին, որ դեռևս 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գերիները իրենց կներեն, այսքան տարի անց Փաշինյանին ներո՞ւմ են։
Ի պատասխան Վարդանյանի մայրն ասաց․ «Որովհետև Փաշինյանի ձեռքը չէր, էտի թուրքի ձեռքն էր, ինքը ինձնից շատ ինքը գուզեր որ էտ էրեխեքը գային պրխծնեինք եղավ»։
Հարակից հրապարակումներ`
- 32 ռազմագերիների հարազատներն ու բարեկամները հավաքվել են Մուրացանի հոսպիտալի մոտ
- Ադրբեջանում դեռևս հայ գերիներ կմնան. Ալեն Սիմոնյան
- Հայ գերիները հատել են Հայաստան-Ադրբեջան սահմանը, գտնվում են Հայաստանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան