Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի խնդրով
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի (Կովերի պարտեզ) ամբողջականության դեմ սպառնալիքով։
«Հայերն այս աշնանն արդեն կորցրել են մեկ կարևոր պատմական հող՝ Արցախը, որը բռնի կերպով հայաթափվեց, երբ Ադրբեջանը ներխուժեց, կոտորեց հայերին և ահաբեկեց գրեթե ողջ հայ բնակչությանը։
Այժմ կանգնած է պատմական Հայկական թաղամասի զգալի մասը կորցնելու վտանգի տակ: Հայ ժողովուրդը չի կարող կորցնել մեկ ուրիշ տարածք ևս»,- նշված է ինստիտուտի հայտարարության մեջ։
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է անում Միացյալ Նահանգներին և Իսրայելի մյուս մերձավոր դաշնակիցներին իրենց վրա վերցնել հայ համայնքի համար այս հողային վեճի պատշաճ ընթացքը երաշխավորելը:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»
- Երուսաղեմում «Կովերի պարտեզ»-ի տարածքից երեք հայ է ձերբակալվել
- Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. Երկրորդ կողմը զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել «Կովերի պարտեզ» կալվածք