
Չեմ հավատում, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո խաղաղությունը կպահպանվի. Թագուհի Թովմասյան
«Հայաստանի իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այդքան ավելի շատ ենք ստանում ագրեսիա թշնամու կողմից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ Վարդենիսում շատ հաճախ լսում է կրակոցներ։
«Դրանք շատ հաճախ կոչում եմ «խաղաղության կրակոցներ», ու այդ կրակոցների տակ գիշերում է սահմանամերձ բնակչության մեծամասնությունը»,- նշեց նա։
Թագուհի Թովմասյանը չի հավատում խաղաղությանը. «Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում, չեմ հավատում նաև, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո դա կպահպանվի, որովհետև մենք նման փորձ ունենք»։