Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր
Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը տեղի է ունենալու այսօր՝ դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է.
«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»։
Հարակից հրապարակումներ`
- Որ ադրբեջանցին հորս չսպաներ, մեր 32 տղաները պիտի Բաքվում մնայի՞ն․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի
- Անհայտ կորածի հայր. Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի
- Ադրբեջանը հրապարակել է ազատ արձակվող հայ ռազմագերիների անունները
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց