Ադրբեջանում դեռևս հայ գերիներ կմնան. Ալեն Սիմոնյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության իրականացումից հետո անգամ այդ երկրում դեռևս հայ գերիներ կմնան: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ հանդիպմանը:
ՀՀ ԱԺ հաղորդմամբ, անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ Ա.Սիմոնյանն ընդգծել է. «Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգության առանցքային համակարգը ժողովրդավարությունն է: Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում»: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձին:
Դեսպանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, նշել, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը: Նրա խոսքով, Կանադայի արտգործնախարարի այցը Հայաստան և դեսպանության բացումը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու եւս մեկ ապացույց են:
Հարակից հրապարակումներ`
- Հայ գերիները հատել են Հայաստան-Ադրբեջան սահմանը, գտնվում են Հայաստանի տարածքում
- Գերիների փոխանակմանն ընդառաջ լուսանկարներ են հրապարակվել Ղազախ-Իջևան սահմանից
- Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր
- Բաքվից հայ գերիների վերադարձի հետ կապված, ենթադրում եմ, կան որոշակի կազմակերպչական հարցեր. Խանդանյան