Բայդենը ծիծաղել է՝ ի պատասխան ՌԴ-ի դեմ Ուկրաինայի հնարավոր հաղթանակի մասին հարցին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 12-ին Սպիտակ տանը ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Reuters-ի հաղորդմամբ, Ջո Բայդենը հավանություն է տվել Կիևին 200 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթի հատկացմանը։
«Մենք ձեզ հետ ենք»,- Բայդենն ասել է Զելենսկուն։
iz.ru-ն գրում է, որ միաժամանակ լրագրողների այն հարցին, թե արդյոք Բայդենը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի զինված հակամարտությունում, ամերիկացի առաջնորդը միայն ծիծաղել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան