Միայն անհայրենիքը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակը.Սեյրան Օհանյան
«Ողջ աշխարհը պետք է իմանա, որ Ադրբերջանի կողմից իրականացրած հանցագործ քաղաքականության շարունակակության պատճառով 2022 թվականի դեկտեմբերից արցախի 10 ամսյա շրջափակումն ավրատվեց ես մեկ կեղծ, ապօրինի, հակաահաբեկչական գործողություններով, որի արդյունքում փաստացի Արցախի ժողովրդի նկատմամաբ իրականացվեց ցեղասպանություն՝ տեղահանմամաբ»,-ԱԺ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի հանցավոր գործողությունները միայն սրեցին խնդիրը, և Բաքուն պետք է պատասխանատվություն կրի դրանց համար։
Օհանյանը համոզմունք հայտնեց, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով կա՛մ ընդունված, կա՛մ նոր ձևաչափերի շրջանակներում, որոնց այլընտրանք չկա։
«Յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել, միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել նրա համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝ ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության ու անվտանգության երաշխավորը»,-հայտարարց խմբակցության ղեկավարը։
Նրա խոսքով՝ պետք է շարունակել պայքարը, քանի որ հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, երկրորդ՝ Արցախը եղել է գործոն և նրա բոլոր ինստիտուտները պետք է շարունակեն գործել՝ հանուն սուբյեկտայնության պահպանման, այդ թվում՝ պայմաններ ստեղծելով ղարաբաղցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Այս նախագիծը որոշակի ժամանակավրեպություն ունի. Սեյրան Օհանյան
- Փաշինյանը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան