Հատուկ ուզում եմ նշել դատախազի շատ պարադոքսալ միտքը ծանրացուցիչ հանգամանքի մասին. Չալաբյան
«Այս ամբողջ գործընթացը բացարձակ քաղաքականացված է, դուք տեսնում եք չէ, որ պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ»,- դատարանի դիմաց հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։
Նա ասաց, որ դատախազի կարդացած տեքստով իրեն պարտադրվում է, որ երկու տարի չպետք է հավաքների մասնակցի, կազմակերպի, ինչպես նաև՝ քաղաքական գործունեություն ծավալի։
Հայտնելով, որ անկախ նրանից, թե ինչ է լինելու դատարանի վճիռը՝ այն բողոքարկելու է և իր մեղքը չի ընդունում՝ Չալաբյանն ասաց, որ հետևողականորեն գնալու են բոլոր ատյաններ, մինչև հասնեն արդարության։
«Հատուկ ուզում եմ նշել դատախազի շատ պարադոքսալ միտքը, որ եթե ես իմ մեղքը չեմ ընդունում՝ այն ծանրացուցիչ հանգամանք է։ Սա աբսուրդ է, քանի որ ցանկացած մարդու իրավունքն է իր համոզմունքն արտահայտել և այն ոչ մի կապ չունու խնդրո առարկա արարքի ծանրության հետ»,- ասաց հասարակակն-քաղաքական գործիչը՝ փաստելով, որ լիարժեք մասնակցել է նախաքննությանը։
Նա հայտնեց, որ համոզված է, որ մեղավոր չէ, իսկ դատախազությունը չի ապացուցել իր մեղավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը միջնորդեց Չալաբյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս Ժամկետով
- Դատախազի խնդրանքով Ավետիք Չալաբյանի գործով նիստը հետաձգվեց
- Մի խմբակը չպետք է պետական լծակներն օգտագործի մարդկանց ապօրինի ազատազրկելու համար. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան