ԵԱՏՄ-ն նաև սոված շուկա է. Աղասի Թավադյան
Հայաստանը այս տարի արձանագրում է տնտեսական աճ։ Ըստ կանխատեսումների 2023 թ-ին տնտեսական աճը կազմելու է 7 %։ Զգալի աճի ցուցանիշներ է արձանագրվում նաև արտաքին առևտրում, մասնավորապես՝ արտահանման ոլորտում։ Ըստ ոլորտի փորձագետների՝ նման ցուցանիշները հիմնականում պայմանավորված են ռուս-ուկրաինական հակամարտությամբ և հիմնարար չեն։ Panorama.am-ը տնտեսագետ, Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանին առաջարկեց ամփոփել 2023 թվականին ՀՀ-ի արտաքին առևտրի ոլորտում արձանագրված հիմնական տենդենցները։
Աղասի Թավադյան -Տնտեսական ակտիվության վրա հիմնականում ավելի մեծ ազդեցություն ունեն ծառայության ոլորտը, զբոսաշրջությունը և ՏՏ ոլորտները։ Պետք է հասկանանք այս աճի պատճառները և ինչու չունեցանք այնպիսի աճ, ինչպիսին 2022 թվականն էր, երբ տնտեսական աճը 12.8 %-ի հասավ։
-Նախորդ տարի տնտեսական աճը հիմնականում կապված էր ռուսաստանից բավականին մեծ քանակությամբ միջոցների՝ աշխատուժի, տուրիսների ներհոսքով, ինչպես նաև արտահանման աճով դեպի ՌԴ։
-2023-ին 2021-ի նկատմամբ հետաքրքիր փոփոխություներ տեղի ունեցան։ Այս պահին մենք ավելի շատ ենք արտահանում ԵԱՏՄ քան ներմուծում ենք այնտեղից։
-Տարին փակելու ենք նրանով, որ դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմելու է 55 %՝ 3.4 մլրդ դոլար, իսկ ներմուծումը մոտ 3 մլրդ դոլար է լինելու՝ ասինքը մոտ 24%-ով ավելի։
-2021 թվականին մենք ավելի շատ ԵԱՏՄ-ից ներմուծում էինք, բայց այս տարվա աճը պայմանավորված է քանակով, ոչ թե որակով։
-Այսօր Հայաստանում ավելի շատ yandex-ի աշխատող կա քան ՌԴ-ում, բոլորը տեղափոխվեցին Հայաստան։
«Բայց սա ասելով չպետք է տպավորություն ստեղծվի, որ ես լիարժեքորեն այն համոզման եմ, որ Հայաստանը միայն պետք է ԵԱՏՄ ուղղությամբ աշխատի: Այսօր Հայաստանը պետք է դիվերսիֆիկացված լինի, տարբեր ուղղություններով աշխատի: Որովհետև ԵԱՏՄ-ն բավականին հեշտ շուկա է և մեր տնտեսվարողներին բավականին հեշտ է այնտեղ փող աշխատել և սա ցույց է տալիս, որ վերջին երկու տարիներին մեր արտահանումը դեպի ԵԱՏՄ 3.5 անգամ աճել է, բայց հասկանալի է, որ ԵԱՏՄ-ն բավականին սոված շուկա է, քանի որ պատժամիջոցների պատճառով չեն կարողանում գալ և հաստատվել այնտեղ, իսկ շատ կազմակերպություններ կերազեին այնտեղ բիզնես ունենալ:
Բայց հեշտությունը թույլ չի տալիս մեր գործարարներին ավելի որակյալ և մրցունակ ապրանք ստեղծել:Մեր գործարարին ավելի հեշտ է 2 դոլարանոց, 1000 դրամանոց գինին ուղարկել Ռուսաստան, քան աշխատել և ստանալ 10000 կամ 20 դոլարանոց գինի և այն ուղարկել Եվրամիություն:
Աևդեն իսկ մեր երկրում արձանագրվում է տնտեսական անկում: Այս աշխատուժի և այլ լավ բաների ալիքը, որոնք գալիս են ՌԴ-ից, ալիք էր, որի պիկը 2022 թվականի վերջն էր և 2023 թվականի սկիզբը, այսինքն, ՀՆԱ-ի ցուցանիշը նայենք այն պիկային բարձրացավ մեկ տարի և հիմա իջնում է: Այդ 7 % տնտեսական աճը, որ փակելու ենք այս տարի, իմնականում պայամնավորված է այդ ալիքի մարմամբ:
Բայց մի ուրախալի բան պետք է արձանագրեմ՝ արտահանումը, որ պետք է պիկային բարձրանար, հետո իջներ՝ երբ 2022 թվականին 5.3 մլրդ դոլար էր, իսկ դրա նախորդ տարի 3 մլրդ էր, սպասվում էր, որ այն կիջներ, բայց այն չեղավ, մեր արտահանումները աճում են, մենք նոր ռեալի մեջ ենք և այդ արտահանումները դեռևս լինելու են»:
-2023 թվականին որոշ մտահոգիչ բաներ կան, որնց ուղղությամբ պետք է աշխատել։
Աղասի Թավադյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովրդի իրավունքների աղետալի վիճակը 2023 թ-ին.Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի ամփոփումը
- Հայաստանում բենզինի գինը երկու անգամ թանկ է, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, և խնդիրը քաղաքական է.Աղասի Թավադյան
- Կարճ ամփոփենք Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Գրիգորի Խաչատուրովին անհիմն են մեղադրում «փողերի լվացման» մեջ, սակայն պետք է մնա կալանքի տակ. Պաշտպան
- Ռուբլին 2-3 ամսվա մեջ ամրանալու է.Աղասի Թավադյան