Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասում իրավիճակը լարված է եղել
Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզումի» կրկրին միջադեպ է գրանցվել։ The Armenian Weekly-ի թղթակից Գեղամ Բալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է ու տեսանյութ հրապարակել, որ Ջորջ Ուորվար անունով անձը, ով ավելի վաղ հանդիպել էր Ateret Cohanim-ի ղեկավարների հետ, ագրեսիվ կերպով ահաբեկել, սպառնացել է Երուսաղեմի տեղական խաղա հայ համայնքի ներկայացոիցիչներին, որոնք գտնվել են «Կովերի պարտեզի» տարածքում։
Տարածքում եղել են նաև հոգևորականներ։
«Ես ձեզ հերթով դուրս կբերեմ այստեղից, այ մնացուկներ»,- արաբերենով գոռացել է նա։
Նշվում է, որ Ateret Cohanim-ը ծայրահեղական կազմակերպություն է, որի առաքելությունն է հուդայացնել Երուսաղեմի ամբողջ Հին քաղաքը։
Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել սադրանքներին չտրվել. «Պրովոկացիա է անում, թող գոռա, որ գոռում է, ծափ տվեք»։
Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագրով թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել, հայտարարություն տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։
Այս տարվա նոյեմբերի 1-ի Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին:
Դրանից հետո իրավիճակը լարվել է վերաբնակիչների և հայ համայնքի միջև։ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժում է ձևավորվել, որը թույլ չի տալիս տարածքում շինարարություն իրականացնել։
Հարակից հրապարակումներ`
- Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի խնդրով
- Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»
- Պետք է հաղթահարենք ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը. Թաթոյան
- Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը․ դեսպանություն
- Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր պատմության ամենամեծ գոյաբանական սպառնալիքի ներքո
- Երուսաղեմում «Կովերի պարտեզ»-ի տարածքից երեք հայ է ձերբակալվել
- Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. Երկրորդ կողմը զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել «Կովերի պարտեզ» կալվածք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան