ԶՊՄԿ-ի պահնորդի ընտանիքը Ախունդովը պատժելու համար կպայքարի միջազգային ատյաններում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի (լուսանկարում) ընտանիքը տեղեկացված չի եղել նրան սպանող ադրբեջանցուն հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին։ Այյս մասին Sputnik Արմենիային ասել է նրա փեսան` Զորայր Գալստյանը։
«Լավ է, որ գերիները գալիս են, թող բոլորն էլ գան, բայց այն, որ մեր ընտանիքին ընդհանրապես հաշվի չեն առնում, բարոյական առումով լավ չի»,–ասել է նա։
Փոխանակման մասին տեղեկացել են լրատվամիջոցներից. «անմեղ հայ գերիները` շինծու մեղադրանքներով, փոխանակվում են մարդասպանների հետ»։
Ընտանիքը մտադիր է պայքարել միջազգային ատյաններում, որպեսզի Ախունդովը պատժվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան