«Ժողովուրդ». Ինչ տեսք ունեն բնակչության բնական շարժի տվյալները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշները. ստորև ներկայացնում ենք բնակչության բնական շարժի տվյալները: Հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում մահացածների ընդհանուր թվաքանակը կազմել է 20 հազար 152 մարդ։ 2022 թվականի համեմատ՝ այս ցուցանիշը նվազ է 316-ով։ Ցուցանիշում մահվան հիմնական պատճառները եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները և այլ հիվանդություններ։
ՀՀ բնակչության ծնվածների քանակը հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 30 հազար 186 մարդ։ Այս տվյալը ներառում է նաև մեռելածինների ցուցանիշները։ Նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշը աճել է 258-ով, և 2021 թվականի համեմատ՝ նվազել 134-ով։ ՀՀ պետական սահմանի և՛ օդային, և՛ ցամաքային անցման կետերով 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախնական տվյալների համաձայն, Հայաստան է եկել 4 մլն 70 հազար 389 մարդ, որից 1 մլն 646 հազար 333-ը ՀՀ փաստաթղթերով են հատել սահմանը։ Այսինքն՝ ստացվում է, որ 2023 թվականի համար, նախնական ամփոփված տվյալների համաձայն, Հայաստան է այցելել է 2 մլն 424 հազար 56 օտարերկրացի։ Հայաստան են եկել 1 մլն 459 հազար 372 Ռուսաստանի քաղաքացի, 298 հազար 983 Վրաստանի քաղաքացի, 150 հազար 490 Իրանի քաղաքացի, 62 հազար 578 Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՍԴ-ն ամեն ինչ անում է, որ ընդդիմության ներկայացրած դիմումները չքննի
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը կհարցաքննեն
- «Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է և ավելի եռանդուն ու հավատարիմ մարդ է ուզում ունենալ Գյումրիում
- «Ժողովուրդ». ՔՊ-ն մտադիր է առաջիկայում ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից
- «Հրապարակ». Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել
- «Ժողովուրդ». Մանկապարտեզների տնօրեններին ասել են՝ դիմում գրեն, ազատվեն, ինչն էլ տնօրեններն արել են
- «Հրապարակ». Ոչ թե փոխհամաձայնություն, այլ ադրբեջանական կողմի պահանջ և հայկական կողմի համաձայնություն