Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է այն վայրի մասին, որտեղ ցանկանում է հուղարկավորվել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեքսիկական N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ արդեն քննարկել է իր հուղարկավորությունը նման արարողությունների կազմակերպիչների հետ, և ասել, թե ցանկանում է, որ իրեն հուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորե հռոմեական բազիլիկում։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն
«Տեղն արդեն պատրաստվել է, ես ուզում եմ թաղվել Սանտա Մարիա Մաջորեում։ Այո, քանի որ ես շատ նվիրված եմ այս վայրին, շատ։ Ես միշտ գնում էի այնտեղ։ Կիրակի առավոտները միշտ մի քիչ մնում էի այնտեղ։ Այն շատ ամուր կապ է»,-ասել է Հռոմի պապը մեքսիկական N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել Վատիկանում։
Խոսելով իր մահվան և առաջիկա թաղման արարողության մասին՝ նա հեգնանքով նշեց, որ «նման հավանականություն կա, և մենք պետք է պատրաստվենք»՝ հավելելով, որ նա արդեն հանդիպել է պապական հուղարկավորության արարողությունների կազմակերպիչների հետ։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտով հիվանդանալուց հետո դեկտեմբերի 6-ին առաջին անգամ ներկայացավ հանրությանը, հիվանդության պատճառով նա ստիպված եղավ չեղարկել Դուբայում կայանալիք COP-28 կլիմայական կոնֆերանսին իր ծրագրած ուղևորությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապի մոտ թոքաբորբ է ախտորոշվել
- Հռոմի պապը տրանսգենդերներին հրավիրել է Վատիկանում ընթրիքի
- Հռոմի պապը խոստովանել է՝ սիրում է ծովը, բայց գրեթե 50 տարի այնտեղ չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է