«Հրապարակ». ՍԴ-ն ամեն ինչ անում է, որ ընդդիմության ներկայացրած դիմումները չքննի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանն ամեն ինչ անում է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած դիմումները չքննի։ Խոսքը մասնավորապես «ԱԺ կանոնակարգ» օրենքի այն դրույթների սահմանադրականությանն է վերաբերում, որով փաստացի ընդդիմությունը զրկված է ԱԺ մշտական հանձնաժողովների՝ Դոնթի բանաձևով իրենց հասանելիք նախագահների պաշտոններում թեկնածուներ ունենալու իրավունքից։
Չնայած բանաձևով ընդդիմադիրներին հանձնաժողովներ ղեկավարելու հնարավորություն է տրված, սակայն խորհրդարանական մեծամասնությունն է որոշում, թե ընդդիմությունից ով ընտրվի այդ պաշտոններում, ով՝ ոչ։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ, սակայն երեկ հերթական անգամ այն չի քննվել՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»։ Հաջորդ նիստը դեկտեմբերի 19-ին է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը կհարցաքննեն
- «Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է և ավելի եռանդուն ու հավատարիմ մարդ է ուզում ունենալ Գյումրիում
- «Ժողովուրդ». ՔՊ-ն մտադիր է առաջիկայում ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից
- «Հրապարակ». Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել
- «Ժողովուրդ». Մանկապարտեզների տնօրեններին ասել են՝ դիմում գրեն, ազատվեն, ինչն էլ տնօրեններն արել են
- «Հրապարակ». Ոչ թե փոխհամաձայնություն, այլ ադրբեջանական կողմի պահանջ և հայկական կողմի համաձայնություն