ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն որպես կազմակերպություն 2024 թվականին աճել է 12%-ով
ՆԱՏՕ-ի ռազմական կառույցի բյուջեն 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացել է 12 %-ով ՝ մինչև 2,03 միլիարդ եվրո, կազմակերպության քաղաքական բաղադրիչի բյուջեն աճել է 18,2 %-ով ՝ մինչև 438,1 միլիոն եվրո։ ՏԱՍՍ-ը Հայտնում է, որ այդ մասին հայտնել է Հյուսիսատլանըյան խորհուրդը:
ազմակերպության բյուջեի երրորդ հիմնական բաղադրիչը՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական ներդրումային ծրագիրը, որը ներառում է կազմակերպությանը պատկանող, այլ ոչ թե առանձին անդամ երկրներին պատկանող հրամանատարական և վերահսկման օբյեկտների կառուցման ծախսերը, կկազմի 1,3 միլիարդ եվրո, ինչը 30%-ով ավելի է, քան 2023 թ.
Այսպիսով, ընդհանուր առմամբ դաշինքը 2024 թվականին կունենա մոտավորապես 3,768 միլիարդ եվրո բյուջե։ Խոսքը ՆԱՏՕ-ի՝ որպես կազմակերպություն, կառույցներին տրամադրվող բյուջեների մասին է, այլ ոչ թե դաշինքի երկրների ընդհանուր ռազմական ծախսերի, որոնք, ՆԱՏՕ-ի գնահատականներով, 2024 թվականին կկազմեն մոտ 1,264 տրլն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է ուկրաինական հակահարձակման ձախողումը
- ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհամաձայնեցնեն Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու բարեփոխումների առաջարկները
- Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Մեծ Բրիտանիայի դեսպան