Ժողովուրդ ջան, բերեք էսօր մենք մեր աչքալույսից խոսենք էլի․ Շիրակի մարզպետ
«Գերիների վերադարձի շուրջ բանակցությունները միշտ գաղտնի եղել են։ Վերադարձած գերիներից 26-ը Շիրակի մարզից են՝ Խծաբերդից գերեվարված մեր տղաներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Նա նշեց, որ վերադարձած գերիները բոլորը հաստատված գերիներն են, իսկ չհաստատված գերիների մասին տեղեկատվություն չի կարող ասել։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք մարզպետը տեղյակ է այն խոսակցություններից, որ Աննա Հակոբյանն իր ծանոթին է պատրաստվում նշանակել Շիրակի մարզպետ, Մուրդյանն արձագանքեց, որ տեղյակ չէ նման խոսակցություններից։
«Ես աշխատում եմ, Շիրակի մարզպետն եմ»,- ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին,թե համայնքապետարանի ներքին աշխատանքից ինչ կարող է ասել, ավագանու անդամներն ասում են, որ պարալիզացված է աշխատանքը, քանի որ ՔՊ-ն ու մյուս խմբակցությունները լեզու չեն գտնում։
«Ժողովուրդ ջան, բերեք էսօր մենք մեր աչքալույսից խոսենք էլի»,- ասյքանով սահմանափակվեց մարզպետը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան