ՊԱԿ-ի ղեկավարը հայտնել է, որ Լեհաստանն ահաբեկչություններ է նախապատրաստում Բելառուսում
Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելը հայտնել է, որ Լեհաստանում յոթ խմբավորում պատրաստվում են Բելառուսում օբյեկտներ գրավել և ահաբեկչություններ իրականացնել։
«Լեհաստանի տարածքում այս պահին յոթ, այսպես կոչված, խմբեր են պատրաստվում Բելառուսի տարածքում ահաբեկչական հարձակումների և օբյեկտների գրավման համար: Ամենաագրեսիվը մարզվում է Բիալիստոկում՝ Կարդինալ Վիշինսկի փողոցում, 6ա հասցեում: Այն ղեկավարում է մեր քաղաքացի 1991 թվականին ծնված Ասադուլաևը, ով ժամանակին սովորել է Ռազմական ակադեմիայում և փախել արտերկիր, նա թաքնվում է «Շլյախտիչ» կեղծանվամբ, սա ամենաագրեսիվ կառույցներից մեկն է»,- Տերտելի խոսքը մեջբերում է Sputnik Բելառուսը։
Նրա խոսքով՝ հայտնի են լեհական հատուկ ծառայությունների այն աշխատակիցների անունները, ովքեր վերահսկում են այդ խմբերի գործունեությունը։
«Մենք կարծում ենք, որ դա անընդունելի է, մենք չենք կիրառում այս պրակտիկան և չենք հավատում, որ դա լավ է, ուկրաինացի, լեհ, բալթյան գործընկերները պետք է ապահովեն, որ այդ զենքը չշրջվի իրենց դեմ»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան հայտնել է Լեհաստանի պատճառով արտահանման աղետալի անկման մասին
- Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
- Բելառուսի ՊԱԿ-ը հայտնել է, թե Արևմուտքը զինված ներխուժում է նախապատրաստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան