Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ.Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը Տելեգրամի իր էջում ցավակցական խոսք է հղել Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա ականավոր գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին։
Նա մեծ դեր է ունեցել մեր երկրի կյանքում՝ որպես ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած պետական գործիչ, ինչպես նաև Գերագույն խորհրդի, ապա՝ առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ։
Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ներդրումն ունեցավ մեր պետականության կայացման գործում։
Ցավակցում եմ Արարքցյանի ընտանիքին և մերձավորներին։
Ռոբերտ Քոչարյան
13.12.2023թ.»,-ասվում է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան