Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքը
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար կդրվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը։ Սրբի մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։ Այն Սուրբ Էջմիածին է բերվելու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան