Վրաստանում պատգամավորները կրկնապատկել են իրենց աշխատավարձերը
Չորեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ձայների մեծամասնությամբ ընդունել է կանոնակարգի փոփոխությունները, որոնց համաձայն պատգամավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվում են։
Փոփոխություններին կողմ է քվեարկել 80 խորհրդարանական։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ վրաստանի օրենսդիր մարմնի նիստը հեռարձակվել է վրացական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում։
Փոփոխությունները, որոնք հասանելի են խորհրդարանի կայքում, ցույց են տալիս, որ խորհրդարանում որևէ պաշտոն չզբաղեցնող պատգամավորի աշխատավարձը 4624 լարիից կդառնա 8250 լարի (1,7 հազար դոլարից մինչև երեք հազար դոլար)։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող պատգամավորը 4740 լարիի փոխարեն կստանա 8500 լարի (1,77 հազար դոլարի փոխարեն՝ 3,1 հազար դոլար), իսկ հանձնաժողովի առաջին տեղակալը՝ 8750 լարի՝ 4800-ի փոխարեն (3,2 դոլար՝1,8 հազարի փոխերան): Հանձնաժողովի նախագահի և խմբակցության նախագահի աշխատավարձը 5540 լարիից (մոտ երկու հազար դոլար) կդառնա 9000 լարի (ավելի քան 3,3 հազար դոլար)։ Նաև կբարձրանա օրենսդիր մարմնի նախագահի աշխատավարձը, այժմ խորհրդարանի նախագահը 6740-ի փոխարեն կստանա 10 հազար լարի (2,5 հազարի փոխարեն 3,7 հազար դոլար)։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում բարձրացնում են բոլոր ուսուցիչների աշխատավարձերը
- Վրաստանի կրթության և գիտության նախարարը հանդիպել է Ջավախքի ուսուցիչների հետ
- Ինչ իմաստ ուներ մինչև պատերազմը 107 մլրդ հատկացնել Հայաստան-Թուրքիա սահմանից Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգմանը. Մանուկյան