Ադրբեջանցի հանցագործն Ադրբեջանում է. Շատ ուրախ եմ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանած ադրբեջանցին իր հայրենիքում է։ Իրեն դիմավորած ԶԼՄ-ների հետ զրույցում Հուսեյն Ահլիմանի Ախունդովը,հայտարարել է, որ իր առողջությունը լավ է։
«Ուրախ եմ, որ վերադառնում եմ Ադրբեջան, ամեն ինչ լավ է»,-հայտարարել է նա։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
«Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- գրել Փաշինյանը՝ հրապարակելով վերադարձած գերիների անվանացանկը։
Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Ըստ քրեական գործի նյութերի` ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա և սպանել նրան։
Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։
Հարակից հրապարակումներ`
- Որ ադրբեջանցին հորս չսպաներ, մեր 32 տղաները պիտի Բաքվում մնայի՞ն․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի
- Անհայտ կորածի հայր. Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
- ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է
- ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած անձը կամ անձինք դեռ չեն հայտնաբերվել
- ՔԿ-ն ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն ադրբեջանցու մոտ գտնելու վերաբերյալ տեղեկություններ չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան