Խորհրդարանում «Աստծո դատաստանից» խոսող թուրք պատգամավորը հենց ամբիոնի մոտ սրտի կաթված է ստացել
Թուրք ընդդիմադիր պատգամավոր Հասան Բիթմեզը երեկ ելույթ է ունեցել խորհրդարանում և Իսրայելին մեղադրել ցեղասպանության մեջ, իսկ իշխանություններին՝ վերջիններիս մեղսակիցը լինելու մեջ։ Ելույթի վերջում նա ասել է. «Եթե պատմության դատաստանից փրկվեք, ապա Աստծո դատաստանից չեք կարողանա փրկվել»։
Այս խոսքերից անմիջապես հետո պատգամավորը ուղիղ եթերում սրտի կաթված է ստանում։
«Էրմենիհաբերը» գրում է, որ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ սրտի կաթված ստացած պատգամավորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: