«Հայրը ձիգ է, կդիմանա, մայրը թող ներս մտի»․ հարզատներից մեկական հոգու թույլատրեցին տեսակցություն
Պատգամավոր Դավիթ Առուշանյանը հայտնեց, որ 32 ռազմագերիներն արդեն իսկ Մուրացանի հոսպիտալի ներսում են։ Նա նշեց, որ այս պահին ռազմագերիների հարազատներից մեկական հոգի կարող է ներս մտնել և տեսնել։
«Տղերքն այնտեղ են , ամեն ինչ նորմալ է, իրենց համար ծխում են։ Յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի կարող է մտնել մի հինգ րոպեով տեսնեք մինչև իրենք կվերջացնեն իրենց պրոցեսները։ Հիմա հետազոտություն են անում, ինչքան երկար անեն, ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց Առուշանյանը։
Այս պահին ռազմագերների հարազատները հերթագրվում են՝ ներս մտնելու համար։
«Հերը ձիգ է, կդիմանա, մերը թող մտի»,- ասաց Առուշանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան