32 ռազմագերիների հարազատներն ու բարեկամները հավաքվել են Մուրացանի հոսպիտալի մոտ
Հայաստան վերադարձած ռազմագերիները պետք է բժշկական զննություն անցնենՄուրացանի հոսպիտալում։ Այստեղ հավաքվել են 32 ռազմագերիների հարազատներն ու բարեկամները։
«Հեռուստացույցով իմացա, վազելով եկա,ոչ բարեկամ ունեմ , ոչ հարևան, բայց դա նշանակություն չունի, ուրախությունից եկել եմ»,- Երևանի Մուրացանի հոսպիտալի մոտ, որտեղ հետազոտվում են ռազմագերիները, ասաց հավաքված քաղաքացիներից մի կին։
Նշենք, որ այսօր Փաշինյանը տեղեկացրեց, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ։
«Մեկ ամիս առաջ Կարմիր Խաչի միջոցով խոսել էինք հետը։ Իսկ վերադարձի մասին ամսի 7-ին ենք իմացել»,- հոսպիտալի մոտ ասաց ռազմագերի Ավարյան Հրաչի հայրը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում դեռևս հայ գերիներ կմնան. Ալեն Սիմոնյան
- Վերջին պահին անունները փոխեցին. Վիգեն Էուլջեքյանի կին
- Գերությունից վերադարձողների առաջին լուսանկարներն ու տեսանյութերը
- Հայ գերիները հատել են Հայաստան-Ադրբեջան սահմանը, գտնվում են Հայաստանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան